Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետը

Սեպտեմբերի 28-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի շրջանակում տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը, որից հետո նրանք ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային […]

Բավական է ժամանակ վատնես նրանց վրա, ովքեր խլում են քո էներգիան ու երջանկությունը

Բավական է ժամանակ անցկացնես նրանց հետ, ովքեր նվազեցնում են քո ինքնագնահատականը, ովքեր երբեք չեն կարողանում քո մասին որևէ լավ բան ասել, ովքեր երբեք քեզ հաճոյախոսություններ չեն անում, այլ միայն քննադատում են: Բավական է ժամանակ անցկացնես այն մարդկանց հետ, ովքեր չեն կարողանում ուրախանալ քո հաջողություններով ու ձեռքբերումներով, երբեք քեզ հետ չեն տոնում քո ուրախություններն ու չեն […]

Ամերիկացի գիտնականները նշել են ճարպակալման դեմ պայքարող մթերքը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օրական ոչ մեծ քանակությամբ ընկուզեղենի գործածումը կարող է նվազեցնել ճարպակալման զարգացման ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված է MedicalXpress-ի կայքում։ Այսպես, դրական արդյունքի համար բավական է գործածել ընկուզեղենի օրական նորմայի կեսը, այսինքն՝ 14 գրամ: Նրանց թվում, ովքեր կանոնավոր կերպով օրական այդ քանակությամբ ընկույզներ են կերել, հինգ կիլոգրամից ավելի հավաքելու եւ ճարպակալմամբ […]

Օպերատիվ խումբը հետախուզվող կնոջը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխեց Հայաստան

Սեպտեմբերի 27-ին, ժամը 03.40-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմենուհի Թ.-ն, որը 2018թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Կայանատեղի հայկական դրոշի գույներով. Քիմ Քարդաշյանի Lamborgini-ն նրա մասին գիտի ամեն ինչ

Քիմ Քարդաշյանը Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակում է արել, որում պատկերված է նրա «Lamborghini» ավտոմեքենայի կայանման պահը։ Էկրանին, որն «օգնում է» կայանել մեքենան, գծերը լուսավորվել են հայկական եռագույնի գույներով։ Զարմացած Քիմը գրել է. «Lambo knows what’s up» (թարգմանաբար նշանակում է՝ ««Լամբորջինի»-ն գիտի») և հայկական դրոշի տեսքով սմայիլկներ օգտագործել։

Ինչ չի կարելի կրել 35 տարեկանից հետո

Եթե դուք 30 անց եք, շրջապատը համարում է, որ ժամանակն է համապատասխանել տարիքին: Դա նշանակում է, որ այլևս ոչ մի փայլուն դիմահարդարում՝ մանուշակագույն-դեղին ստվերաներկերով, մոռացեք կիպ ջինսերի մասին, կարճ կիսաշրջազգեստ կարելի է հագնել միայն տանը՝ ամուսնու հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ և, ընդհանրապես, ժամանակն է ավելի պարկեշտ երևալ: Արդյո՞ք պետք է շրջապատի կարծիքով շարժվել, թե՞ կոտրել […]

Կանացի բերետներ

Դիզայներական գաղափարների աղբյուրը գլխարկների համար այս տարի դարձավ ֆրանսիական ոճը: Իսկ ավելի հստակ՝ բերետը: Այս տարի դրանք լինելու են ամենանորաձևը: Բերետների այսքան տարբեր մոդելներ պոդիումը դեռ վաղուց չէր տեսել: Սեփական տարբերակը կարելի է գտնել յուրաքանչյուր ոճում, դեմքի տարբեր ձևի համար: 2016-ին կանացի բերետները կարելի է համատեղել և՛ դասական, և՛ ամենօրյա հագուստի հետ: Իսկ կանացի ռոմանտիկ […]

Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին է մահանում. ԱՀԿ

Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին եւ նորածին է մահանում: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը նվիրված է մանկական մահացությանը։ «Կանայք եւ նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո: Գնահատումների համաձայն, մահանում է 2,8 մլն հղի կին եւ նորածին, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ՝ մեկ հոգի, հիմնականում այնպիսի պատճառներով, […]

«Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30…+31 աստիճանի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր»։

«Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով

«Գուցե որոշ հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների դիրքորոշումները տարբերվում են, բայց պետությունների միջև համագործակցությունը պահպանվում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրակարգին։ Հիշեցնենք, որ այս օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՌԴ նախագահի՝ հոկտեմբերի սկզբին Երևան կատարելիք այցի օրակարգի շուրջ։ Ըստ որոշ աղբյուրների՝ […]