Խոշոր ավտովթար Տիչինայի փողոցում

Հուլիսի 22-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: