«Մենք ոչ մի մտավախություն չունենք՝ կապված «ՍանիՏեքի»՝ արբիտրաժ բողոքի հետ». Հայկ Մարության



Ինչ վերաբերում է «Երևանի սանմաքրման և աղբահանության» հիմնարկի աշխատանքին՝ Մարությանը հայտնեց, որ աշխատակազմն ու տեխնիկան համալրվում են:

«Այսօր արդեն տեսնում ենք դրական փոփոխություններ, բայց սա վերջը չէ, ավելի լավ է լինելու: Սանմաքրումը մենք նոր ենք սկսում, որովհետև մինչ այս միայն աղբահանություն էինք իրականացնում: Այս պահին փոխված է 4000 աղբաման, նախատեսում ենք փոխել 9000-ը: Այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 54-ը: Իսկ այս պահին աղբահանությունը գնահատում եմ դրական, բայց շատ ավելի լավ եմ պատկերացնում, ինչն այս պահին չկա: Ինչ կապված է սանմաքրման հետ՝ սկսել ենք մարդկանց հավաքագրումը: Այդտեղ նույնպես դրական դինամիկա է լինելու»,- հավելեց քաղաքապետ:

Տրանսպորտի հարցի հետ կապված էլ Հայկ Մարությանը հայտնեց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծված, նախատեսում են հանդիպում ՀՀ վարչապետի հետ: Վերելակների վերանորոգման խնդրին էլ գլոբալ լուծում տալու համար, քաղաքապետի փոխանցմամբ, նույնպես միջգերատեսչական աշխատանքային խումբ է ձևավորվել, որն աշխատում է, պարբերաբար հանդիպում են փոխվարչապետին, որպեսզի հարցը լուծում ստանա: