«Մեր թեյերն օգտակար են սրտանոթային հիվանդությունների, արյան ճնշման ժամանակ, ստամոքսային խոցի դեպքում»


«Վասավի փրոդաքթ» ՍՊԸ-ի «Նանե» բուսական թեյերն արտադրվում են Շուշիում, կա 5 տեսակի բուսական թեյ, որոնցից յուրաքանչյուրի մեջ 7 տեսակի խոտաբույսեր և հատապտուղներ են: «Խոտաբույսերը հավաքվում են Շուշիի և Ասկերանի շրջաններից: Չորացումից և վերամշակումից հետո պատրաստվում է տվյալ շարքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Լևոն Գաբրիելյանը:


Հետաքրքրվեցինք, թե ինչպես է առաջացել արտադրանքը ստեղծելու գաղափարը:

«Անունը «Նանե» է, և ինչպես բոլորի տներում տատիկները պատրաստում էին նման բուսական թեյեր երեխաներին բուժելու համար, այդ ավանդական արժեքները ցանկանում էինք շարունակել»,- պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է բուսական թեյերի բուժիչ հատկություններին, նա ասաց, որ դրանք օգտակար են սրտանոթային հիվանդությունների, արյան ճնշման ժամանակ, ստամոքսային խոցի դեպքում. «Հիմնականում բոլորը հանգստացնող թեյեր են»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ, թեև նոր արտադրություն է, վաճառքը սկսել ենք այս տարվա հունիսից, բայց արդեն պահանջարկը կա թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Автор записи: admin

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *